211652_close_icon
views-count829 դիտում article-date 17:01 12-02-2023

Գերմանիայում տեղի կունենա Ուկրաինայի հարցով G7 երկրների ԱԳ նախարարների կազմով հանդիպում

Փետրվարի 18-ին նախատեսված է Գերմանիայում անցկացնել G7-ի անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով հանդիպում։

Ինչպես հաղորդում է Yomiuri թերթը, հանդիպումը նախագահելու է Ճապոնիան։ 

Թերթը նշում է, որ փետրվարի 17-19-ը Բավարիայում անցկացվելու է Մյունխենի անվտանգության տարեկան համաժողովը և օգտագործելով առիթը՝ Ճապոնիայի ԱԳ նախարար Յոսիմասա Հայասին բանակցություններ կկազմակերպի G7-ի ԱԳ նախարարների հետ։  

Ամենայն հավանականությամբ, քննարկվելու են Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ 

Նմանատիպ նյութեր