211652_close_icon
views-count719 դիտում article-date 17:04 26-01-2023

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների և Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի նիստերը տեղի կունենան փետրվարի 14-15-ը Բրյուսելում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը՝ պաշտպանության նախարարների մակարդակով, տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Այն կնախագահի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգըե, - նշվում է հաղորդագրությունում: «Փետրվարի 14-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կկայանա Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի առանձին նիստ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպումների ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ։

Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի վերջին նիստը, որը հրավիրվել Է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից, տեղի է ունեցել հունվարի 20-ին Գերմանիայի ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում:

Նմանատիպ նյութեր