211652_close_icon
views-count1786 դիտում article-date 20:27 12-02-2023

Վրաստանում դարձյալ երկրաշարժ է գրանցվել

Րոպեներ առաջ Ախալքալաքը ցնցվեց: Ցնցումների էպիկենտրոնը եղել է Ախալքալաքից 2 կմ դեպի արևմուտք, Դիլիսկա գյուղից 1 կմ հեռավորության վրա։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիդուտ, օջախի 5կմ խորությամբ:

Դիլիսկա գյուղի գյուղապետը JNEWS-ին հայտնեց, որ մարդիկ զգացել են երկրաշարժը և այդ պահին անմիջապես իրենց տներից դուրս են եկել:

«Շատ կարճ է տևել, շատերը չեն էլ հասցրել տներից դուրս գալ»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Նշենք, որ սա այսօր Վրաստանում գրանցված երրորդ երկրաշարժն է։ Կեսօրին Չոխատաուրիում երկու անգամ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել՝ 3,3 և 4,4 մագնիտուդ ուժգնությամբ։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

Նմանատիպ նյութեր