211652_close_icon
views-count991 դիտում article-date 14:43 14-02-2023

Հայաստանն ավելի քան 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայությունը։

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է Սիրիա ավելի քան 25 տոննա օգնության տեղափոխությունը։ Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարդասիրական բեռում կա սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա։ ՀՀ կառավարությունը նաև 29 հոգուց բաղկացած հայ փրկարարների խումբ է ուղարկել Սիրիա։

Նմանատիպ նյութեր