1087 դիտում
18:28 14-02-2023
«Արմավիր» ՔԿ-ն համալրվել է նորագույն ռադիոգրաֆիկ սարքով՝ նախատեսված անազատության մեջ գտնվող անձանց համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն այցելել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու «Գլոբալ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ժամանակակից ռենտգեն սարքին:
Այցին մասնակցել են նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը, պետի խորհրդական Անդրանիկ Սիմոնյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը:
Կամո Մանուկյանը տեղում ներկայացրել է բժշկական նոր սարքի տեխնիկական հնարավորությունները, այն արհեստական բանականության օժանդակությամբ առավել վաղ և արդյունավետ ախտորոշում է տուբերկուլոզը՝ մեծապես դյուրացնելով տուբերկուլոզի կասկած ունեցող շահառուների շրջանում սքրինինգի և տրիաժի իրականացումը: Այս նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ նվազագույնի է հասցվում կրծքավանդակի թվային ռադիոգրաֆիկ հետազոտության մեկնաբանման ընթացքում մարդու կողմից հնարավոր սխալների թիվը: Բացի ախտորոշիչ ճշգրտությունից՝ սարքը նաև դյուրակիր է ստացիոնար ռադիոգրաֆիկ այլ սարքերի համեմատ․ հեշտությամբ տեղափոխվում և տեղադրվում է որևէ վայրում առանց հատուկ պայմանների պահանջի, հետևաբար անհրաժեշտության դեպքում այն կարելի է տեղափոխել նաև այլ քրեակատարողական հիմնարկներ: Այսուհետ նորագույն սարքի միջոցով տուբերկուլոզի արագ ախտորոշումը, ինչպես նաև թոքերի և այլ օրգան համակարգերի թվային ռենտգենոգրաֆիկ հետազոտությունները առավել հասանելի կդառնան ազատազրկված անձանց շրջանում:
Բուժմասում շրջայց կատարելուց հետո փոխնախարար Լևոն Բալյանը գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի և մյուս պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջել է նաև հիմնարկի ողջ տարածքում, եղել կարճատև տեսակցության և հանձնուքների ընդունման սենյակներում, բնակելի գոտում, կարանտինային բաժանմունքում, խցերում, զբոսահրապարակներում, ճաշարանում ծանոթացել է օրվա ճաշացանկին և ճաշերի պատրաստման գործընթացին: Ծառայության պետը փոխնախարարին ներկայացրել է նաև օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի տեղադրման՝ ավարտին հասցվող աշխատանքները, տեսահսկման նորագույն համակարգը, ինչպես նաև վերանորոգման փուլում գտնվող սենյակները, որտեղ ազատազրկված անձինք հնարավորություն կունենան տեսակապի միջոցով զրուցել իրենց իրավապաշտպանների հետ:
Նամանատիպ բարեփոխումները քրեակատարողական հիմնարկներում լինելու են շարունակական:

Նմանատիպ նյութեր
2569 դիտում
23:42 27-07-2021
Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է մոտ 250 հազար եվրո արժողությամբ ռենտգեն նորագույն սարքով
12012 դիտում
21:16 23-04-2018
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» համալրվել է նոր սերնդի սարքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3759 դիտում
00:13 23-02-2023
Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից համակարգչային տոմոգրաֆ սարքով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
820 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
922 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
664 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին