3711 դիտում
00:13 23-02-2023
Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից համակարգչային տոմոգրաֆ սարքով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` փետրվարի 22-ին, Սպիտակի բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա գտնվեցին համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացման հանդիսավոր արարողությանը:
Siemens գերմանական ապրանքանիշի գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆը ձեռք է բերվել Սպիտակի բժշկական կենտրոնի միջոցներով՝ տնօրեն Վարդուհի Սիսակյանի նախաձեռնությամբ:
Համակարգչային գերժամանակակից տոմոգրաֆի միջոցով կկատարվեն բազմաթիվ կարեւոր հետազոտություններ, այդ թվում՝ գլխուղեղի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի եւ այլն:
Բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ նախարարը, մարզպետը, մարզային բժշկական հաստատությունների տնօրենների եւ բուժաշխատակիցների ուղեկցությամբ շրջայց իրականացրեցին բժշկական կենտրոնում, եղան տոմոգրաֆիկ հետազոտման նորաբաց կաբինետում, ծանոթացան սարքի հնարավորություններին, եղան նաեւ վերակենդանացման բաժանմունքի նորաբաց սրահում, որը եւս հագեցվել է բժշկական կենտրոնի միջոցներով եւ պատրաստ է սպասարկել անգամ ամենածանր վիճակում հայտնված պացիենտներին:
Ելույթի իր խոսքում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, անդրադառնալով համակագչային տոմոգրաֆիկ սարքի ձեռքբերմանը, տեղեկացրեց, որ սպասարկելով ավելի քան 40 հազար բնակչի, գտնվելով Մ-3 միջպետական մայրուղու հարեւանությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանում ունենալով զբոսաշրջային մի շարք երթուղիներ, այդ թվում՝ Սուրբ Հովհաննես մատուռն ու Թռչկանի ջրվեժը, հաճախ են ունեցել դժբախտ պատահարներով ու արտակարգ դեպքերի հետեւանքներով տուժած պացիենտների, որոնց վերջնական եւ որակյալ բուժօգնության համար սարքի ձեռքբերումը առաջնային էր:
Շնորհավորելով հերթական ձեռքբերման կապակցությամբ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ իր համար հպարտություն է հերթական անգամ ներկա գտնվել մարզային բուժհաստատությունների` արագ քայերով առաջ գնալուն:
Այսօրվա հաջողությունը համառ աշխատանքի եւ խնդիրները լուծելուն ուղղված նպատակին հասնելն է, որը չէր լինի, եթե չլիներ բժշկական կենտրոնի նվիրվածությունն իրենց աշխատանքին ու մասնագիտությանը:
Սպիտակի բժշկական կենտրոնը շարունակում է անվերապահորեն կատարել իր առջեւ դրված սուրբ գործը՝ որակյալ բուժօգնություն մատուցել ազգաբնակչությանը, միեւնույն ժամանակ վերազինվել միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկա-սարքավորումներով:
Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
2503 դիտում
23:42 27-07-2021
Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է մոտ 250 հազար եվրո արժողությամբ ռենտգեն նորագույն սարքով
11895 դիտում
21:16 23-04-2018
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» համալրվել է նոր սերնդի սարքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1024 դիտում
18:28 14-02-2023
«Արմավիր» ՔԿ-ն համալրվել է նորագույն ռադիոգրաֆիկ սարքով՝ նախատեսված անազատության մեջ գտնվող անձանց համար
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1387 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ