Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի բաց առաջնության հաղթողները
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը՝ մրցաշարին շուրջ 80 մարզիկ է մասնակցել:
«Առաջնությունն անցկացվել է առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարի ուժեղագույն մարզիկներ են ճանաչվել Էլմիրա Կարապետյանն ու Գոռ Խաչատրյանը:
Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց ձևում հաղթել են Գագիկ Նիկողոսյանն ու Մարիամ Միքայելյանը, օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոցում՝ Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը:
Հովհաննես Մարգարյանն ու Արուսյակ Գրիգորյանը չեմպիոններ են դարձել վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 20+20 կրակոց ձևում: Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 կրակոց վարժության հաղթողները դարձյալ Հովհաննես Մարգարյանն ու Արուսյակ Գրիգորյանն են եղել:
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները ստացել են հավաստագրեր և դրամական պարգևներ: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես կարժանանան դրամական պարգևի»,- ասված է ԿԳՄՍՆ հայտարարության մեջ:
Հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ին կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի, որից հետո մարտի 12-ին կմեկնի Էստոնիայի Տալլին քաղաք, որտեղ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: