211652_close_icon
views-count1225 դիտում article-date 09:45 15-02-2023

ԱՄՆ-ն զգուշացրել է Ուկրաինային, որ պատերազմը շրջադարձային կետում է․ WP

ԱՄՆ վարչակազմը զգուշացրել է Ուկրաինային, որ պատերազմը շրջադարձային փուլում է, և ուկրաինական բանակը պետք է հնարավորինս մեծ հաջողությունների հասնի մարտի դաշտում, քանզի ստանում է մեծ քանակությամբ արևմտյան ռազմական օգնություն: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Հունվարին Կիև այցելած ամերիկացի պաշտոնյաները ուկրաինական իշխանություններին ասել են, որ առաջիկա ամիսները վճռական են լինելու:

Չնայած Ուկրաինային աջակցելու խոստումներին «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Կիևին արևմտյան օգնության վերջին փաթեթն առաջարկում է հակամարտությունը շրջելու լավագույն հնարավորությունը:

Ապագայում, թերթի զրուցակիցների կարծիքով, իրավիճակն այնքան էլ բարենպաստ չի կարող լինել, քանի որ հանրապետականները, որոնք այժմ վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, պատրաստվում են նվազեցնել Ուկրաինային տրվող աջակցությունը։

Անհասկանալի է նաև, թե արդյոք Եվրոպայից Կիևին զենքի մատակարարումը կմնա նույն մակարդակի վրա, գրում է թերթը։

«Մենք կշարունակենք բացատրել նրանց, որ մենք չենք կարող բացարձակապես ամեն ինչ անել անորոշ ժամանակով»,- թերթը մեջբերում է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։

Նմանատիպ նյութեր