985 դիտում
22:07 15-02-2023
Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին հյուրախաղերով հանդես է գալիս Միացյալ Թագավորությունում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։
Համերգային շրջագայությունը սկսվել է փետրվարի 13-ին. առաջին ելույթները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, տեղի են ունեցել Մանչեսթերում, Քեմբրիջում։
Հյուրախաղերն ընդգրկում են 10 համերգ. դրանք տեղի կունենան նաև Լոնդոնի, Էդինբուրգի, Շեֆիլդի, Բիրմինգհեմի և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների հեղինակավոր համերգասրահներում։ Նկատենք, որ համերգների մեծ մասի տոմսերն ամիսներ առաջ սպառվել են։
Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն են. երկացանկը ներառում է Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից։
Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես են գալիս բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Միացյալ Թագավորությունում անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը Ջենիֆեր Փայքի կատարմամբ լայն արձագանք է ստանում ունկնդիրների շրջանում։
Համերգներից առաջ իրականացվում են նաև քննարկումներ, որոնց ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը և հայ կատարողական արվեստը։
Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի իրականացմանն աջակցել են նաև անհատներ և բարեգործական կազմակերպություններ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
847 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում