1144 դիտում
10:15 16-02-2023
157 մլն դրամ՝ Թուրքիա և Սիրիա օգնություն ուղարկելու համար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 157 մլն 816 հազար դրամ: Տեղեկացանք, որ այդ գումարը տրամադրվելու է Թուրքիայի եւ Սիրիայի երկրաշարժից տուժածներին սնունդ եւ անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։ Նկատենք՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը Թուրքիայում խլել է 41 հազարից ավելի մարդու կյանք, Սիրիայում ՝ 5 հազարից ավելի:
Ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի կողմից երկու անգամ Թուրքիա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Այն հնարավորություն է եղել իրականացնել 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող իշխանության անդամները նախորդ տարվա դեկտեմբերին երկու անգամ հանդիպում են ունեցել հենց Մարգարայի կամրջի մոտ, ուսումնասիրել կամրջի վիճակը, անգամ նմուշառում անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ այն պիտանի է:
Երեկ էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է Թուրքիա մեկնել, հանդիպումներ ունեցել եւ այցելել նաեւ այնտեղ ծառայություն իրականացնող հայ փրկարարներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5730 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
1125 դիտում
09:39 31-10-2015
ԱՄՆ-ի Կոնգրեսը քննադատել է Օբամային՝ Սիրիա ռազմական խորհրդատուներ ուղարկելու որոշման համար
Այս բաժնից
1114 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1390 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2659 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ