1230 դիտում
09:39 31-10-2015
ԱՄՆ-ի Կոնգրեսը քննադատել է Օբամային՝ Սիրիա ռազմական խորհրդատուներ ուղարկելու որոշման համար
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները խստորեն քննադատել են նախագահ Բարաք Օբամային՝ Սիրիա ռազմական խորհրդատուներ ուղարկելու որոշման համար, հաղորդում է Defence News-ը:
Սենատորներից մեկի կարծիքով՝ նման որոշումը ևս մեկ քայլ է, որը խոսում է Օբամայի վարչակազմի վարած անբավարար քաղաքականության մասին և կտանի դեպի լարվածության ավելացման, ինչը նաև չի համընկնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իրավիճակի և տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի մեծացող ազդեցության հետ:
Սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ որոշումը իրենց առաջ ծառացած մարտահրավերների մասշտաբին համապատասխան չէ:
Մեկ այլ սենատոր հայտարարել է, որ այդ քայլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կդիտարկի որպես թուլության արտահայտում:
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
17:22 24-09-2014
Բարաք Օբամային քննադատել են պահելաձևի կանոններին չտիրապետելու համար. տեսանյութ
3286 դիտում
15:58 08-05-2017
Գերմանիան խոստացել է քննարկել Սիրիա և Իրաք ՆԱՏՕ-ի զորք ուղարկելու մասին ԱՄՆ-ի առաջարկը
Այս բաժնից
745 դիտում
17:32 03-01-2025
Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
871 դիտում
16:18 03-01-2025
AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել
754 դիտում
15:35 03-01-2025
Ռուսաստանի երկնքում գիշերը 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել