211652_close_icon
views-count29012 դիտում article-date 20:38 16-02-2023

Ոստիկանական հետապնդում Արտաշատում․ Լexus-ի վարորդը, լինելով ոչ սթափ, անհասցե հայհոյանքներ է հնչեցրել փողոցում քաղաքացիների ու իրեն հետապնդող ճանապարհային ոստիկանների ներկայությամբ․ Լexus-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հարամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ երեկ Արտաշատ քաղաքում ծառայության ընթացքում նկատել են, որ Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկի հատվածում Լexus մակնիշի 04 ՕՕ 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է անկանոն։

Ճանապարհային ոստիկանները մոտ 100 մ հետապնդում են ավտոմեքենան և հարկադրաբար կանգնեցնում են այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից և սկսում հասարակության ներկայությամբ անհասցե հայհոյանքներ հնչեցնել, այդ կերպ կոպիտ կերպով խախտում է հասարակական կարգը, ու ճանապարհային ոստիկանները ինչքան էլ հոորդորում են, որպեսզի հասարակական կարգը չխախտի, ենթարկվի իրենց օրինական պահանջին, սակայն վարորդը շարունակում է նույն կերպ պահել իրեն։

Ահազանգով ժամանում է Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, որոնց աջակցությամբ էլ այդ երիտասարդը խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիմանավոր առկայությամբ ձերբակալվում է և Լexus-ի  հետ տեղափոխվում Ոստիկանության Արտաշատի բաժին։

Պարզվում է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Ալիկ Ն․-ն է, ով ենթարկվում է սթափության փորձաքննության, որն էլ պարզում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճկում։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները ՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր