211652_close_icon
views-count26207 դիտում article-date 09:43 24-02-2024

Վիճաբանություն՝ Երևանում գործող «12» ակումբում․ 4 քաղաքացի, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քաշքշել, հարվածներ են հասցրել ու հայհոյանքներ հնչեցրել անվտագնության աշխատակիցների հասցեին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 16-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցի 89 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Տերյան փողոցի 91 հասցեում գործող «12» ակումբում 4 քաղաքացի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քաշքշել, հարվածներ և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նշված ակումբի անվտանգության աշխատակիցների հասցեին, որից հետ նրանցից մեկը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է փողոցին կից մայթին և առաջ գալով հարվածել է միջադեպը հարթել փորձող քաղաքացիներից մեկին, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

 Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչներ 43-ամյա Սուրեն Հ․-ին  և 43-ամյա Կարլեն Ն․-ին և բաժին են հրավիրել անվտանգության աշխատակիցներ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Կարապետ Ղ․-ն և  հարվածից տուժած Երևանի բնակիչ 42-ամյա Սերգեյ  Բ․-ն:

Ոստիկանների ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան  վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսանդր Հ․-ն։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր