211652_close_icon
views-count1693 դիտում article-date 18:07 16-02-2023

Հայտնի է, թե ով է մարմնավորելու Ազնավուրին նրա մասին առաջին գեղարվեստական ֆիլմում

Ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը կմարմնավորի Շառլ Ազնավուրին «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմում։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:

Թահար Ռահիմը հանրությանը ճանաչելի է դարձել 2009 թվականին, երբ նրա մասնակցությամբ «Մարգարեն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին և առաջադրվել «Օսկար»-ի: Լարված դրաման նաև արժանացել է ինը «Սեզար» մրցանակի, իսկ Թահար Ռահիմը պարգևատրվել է որպես լավագույն դերասան: Այս դերի համար դերասանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի և հեռուստատեսային և կինոարվեստի բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակների։

Հետաքրքրական է, որ դերասանը Ֆաթիհ Աքինի նկարահանած «Կտրվածք» պատմական ֆիլմում մարմնավորել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Նազարեթ Մանուկյանի հերոսին։

Ներկայում նա նկարահանվում է Ռիդկլի Սքոթի «Նապոլեոն» ֆիլմում:

Նշենք, որ 2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։  Ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում։

Հիշեցնենք, որ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018-ին:

Նմանատիպ նյութեր