1567 դիտում
09:59 17-02-2023
ԱՄՆ նախագահի նոր թեկնածուն՝ Թրամփի առաջին հանրապետական մրցակիցը․ «Ամերիկայի ձայն»
Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին։ ՄԱԿ-ումԱՄՆ նախկին դեսպան Հեյլին առաջին հայտնի հանրապետականն է, ով պաշտոնապես դեմ է հանդես եկել նախկիննախագահ Դոնալդ Թրամփին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Հայրենի նահանգում՝ Հարավային Կարոլինայում, նախկին նահանգապետ Նիկի Հեյլին իր առաջին նախընտրականհանրահավաքն է արել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու և հայտարարել՝ եկել է ժամանակը, որպեսզի ավելի թարմդեմքեր ղեկավարեն երկիրը:
«Մենք պատրաստ ենք անցյալում թողնել հնացած գաղափարները ու անունները: Եվ մենք ավելի քան պատրաստենք, որ նոր սերունդը մեզ տանի դեպի ապագա»,-ասել է նա:
Նիկի Հեյլին չհիշատակեց 2021-ի դեկտեմբերին արված իր խոստումը. «Ես չեմ առաջադրվի, եթե նախագահ Թրամփըառաջադրվի»
Իր հայտարարության մեջ Թրամփը հիշեցրել է Հեյլիի նախորդ խոստումը, նրան հաջողություն մաղթել և ասել. «Նապետք է հետևի իր սրտին և անի այն, ինչ ուզում է անել»:
Նախագահական արշավը սկսելով առցանց տեսանյութով՝ Հեյլին իրեն ներկայացնում է որպես կուսակցությանապագայի մարդ. «Հանրապետականները վերջին ութ նախագահական ընտրություններից յոթում կորցրել ենհամաժողովրդական ձայնը։ Դա պետք է փոխվի»:
Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Ֆորթիերն ասում է, որ հնդկացիներգաղթյալների դուստր Հեյլին Թրամփի ամենաուժեղ հակառակորդը չի լինի. «Որպես ՄԱԿ-ի դեսպան, նահավատարիմ էր նախագահ Թրամփին և չխզվեց կապերը նրա հետ, ինչպես դա արեցին Հանրապետականկուսակցության որոշ անդամներ: Կարծում եմ՝ դա դրական կլինի հանրապետական ընտրողների համար: Բացասական կողմն այն է, որ պարզ չէ, թե նա որքան ուժեղ կլինի մյուսների նկատմամբ»:
Հեյլին առաջինն է այն հանրապետականներից , ովքեր փորձում են խոչընդոտել Թրամփի վերադարձը Սպիտակտուն: Նրանց թվում կան երեք տղամարդիկ, ովքեր աշխատել են Թրամփի վարչակազմում՝ նրա փոխնախագահ ՄայքՓենսը, նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն; և ազգային անվտանգության նախկին խորհրդական Մըքմասթերը։
«Դոնալդ Թրամփի պոտենցիալ հակառակորդը Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն է»,-կարծում է Ֆորթիերը:
Ֆլորիդայի նահանգապետը կենտրոնանում է մշակութային պատերազմի խնդիրների վրա, ինչպես անում էրԹրամփը, և ակնկալվում է, որ գերիշխող կլինի հանրապետական այլ թեկնածուների շրջանում: Դա կարող է նրանգրավիչ դարձնել կուսակցության այն անդամների համար, ովքեր ցանկանում են ուժեղ թեկնածու ունենալդեմոկրատական կուսակցության սպասվող թեկնածուի՝ գործող նախագահ Ջո Բայդենի հետ:
Հեյլին կարող է ավելի շատ դիտվել որպես պոտենցիալ փոխնախագահի թեկնածու:
Նախկին նախագահի և միմյանց դեմ մրցող թեկնածուների խումբը կարող է ճանապարհ հարթել Թրամփի համար՝ կրկնելու այն, ինչ արեց 2016 թվականին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
09:25 10-02-2021
Սենատում մեկնարկեց Թրամփի 2-րդ իմպիչմենթի գործընթացը. օր առաջին․ «Ամերիկայի ձայն»
4093 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1030 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
595 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս
616 դիտում
19:48 18-01-2025
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի իրավունքների պահպանմանը