211652_close_icon
views-count27877 դիտում article-date 23:08 17-02-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ 22-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ, սկսել է վառելիքի արտահոսք․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Էդուարդ Ա․-ն իր վարած BMW 530 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքում՝ ժողովրդին հայտնի բենզալցակայանների խաչմերուկում՝ Սահմանադրության հրապարկում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, հայտնվել բենզալցակայանի տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, բենզալցակայանում էլ առկա է վառելիքի արտահոսք։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարարական ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և բենզալցակայանի աշխատակիցների հետ դադարեցրել են վառելիքի արտահոսքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահամանազատել են նույն վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Նարեկ Ավագյանն ու կրտսեր պարեկ Մկրտիչ Պողոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի կարգադրությամբ՝ ժամմանել են նաև քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողները։

Օպերատիվորեն ժամանել է նաև Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկնների խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր