211652_close_icon
views-count30984 դիտում article-date 14:27 14-04-2023

Արտակարգ դեպք Երևանում․ BMW-ն հայտնվել է բաժանարար սիզամարգի բազալտե հատվածի վրա և մասամբ կիսակողաշրջվել․ սկսվել է դիզվառելիքի արտահոսք․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ընթնալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել բաժանարար սիզամարգի բազալտե հատվածի վրա, մասամբ գտնվելով կիսակողաշրջված վիճակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ավտոմեքնայից առկա է եղել վառելիքաքսուկային նյութերի (յուղ, բենզին) արտահոսք, որի պարունակությունը պարպվել է, արտահոսքը դարդարել է։

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Պարեկային Ծառայությունը պարզել է, որ ավտոմեքենան հաշվառված է Լևոն Հարությունյանի անվամբ ու այս պահին ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումենր վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր