40321 դիտում
18:02 18-02-2023
Ավտովթար՝ Էջմիածին քաղաքի մուտքի մոտ տեղադրված «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» հուշարձանի մոտ. բախվել են նույն հարսանիքի մասնակիցների BMW-ն ու Mercedes-ը. 7 վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» հուշարձանի մոտ բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի՝ որից երեքը երեխաներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի տեսուչները, երկուսին՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասի աշխատակիցները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով, իսկ երեքին՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը:
Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ երկրորդ սպայական գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ և BMW-ի ու Mercedes-ի վարորդները գնում էին մասնակցելու հարսանեկան արարողության ու բոլոր վիրավորները նույն հարսանիքի մասնակիցներ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1778 դիտում
16:34 19-12-2014
Կենտրոնական բանկը թողարկել է «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» նոր արծաթե հուշադրամը
17281 դիտում
23:18 26-03-2020
Շաբաթ օրը դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը. Galatv.am
2637 դիտում
15:30 22-05-2019
Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի