16808 դիտում
18:14 19-02-2023
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Ford pickup-ը և «06»-ը. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 311-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչների 40-ամյա Մարատ Դ.-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 47-ամյա Սամսոն Բ.-ի վարած Ford pickup մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Մարատ Դ.-ն և նրա ուղևոր 10-ամյա Նարեկ Դ.ն-ն մարմնական վնավսածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Փրկարարները այնուհետև տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի երկրորդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+