211652_close_icon
views-count1765 դիտում article-date 22:15 19-02-2023

«Ռուբեն Վարդանյանի գտնվելն Արցախում Արցախի ներքին գործն է»․ նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար։

Այդ մասին «Արցախպրես»-ին տված մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։

«Արցախը համայն հայության հայրենիքն է` անկախ ծննդավայրից։ Ուստի, յուրաքանչյուր հայ ազատ է գալ իր հայրենիք և օրինական գործունեություն ծավալել այստեղ: Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը , որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին` փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը»,- ընդգծել է Լուսինե Ավանեսյանը։

 

Նմանատիպ նյութեր