4024 դիտում
19:23 05-10-2016
Իրաքում թուրք զինվորների գտնվելն օրինական չէ. միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակ
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակ Ջոն Դորիանը պաշտոնապես հայտարարել է, որ Իրաքի տարածքում գտնվող թուրք զինվորները կոալիցիոն ուժերի անդամ չեն և նրանց` Իրաքի տարածքում գտնվելը չի կարող օրինական համարվել: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն անօրինական են համարվում:
Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ:
Նմանատիպ նյութեր
1765 դիտում
22:15 19-02-2023
«Ռուբեն Վարդանյանի գտնվելն Արցախում Արցախի ներքին գործն է»․ նախագահի խոսնակ
2167 դիտում
20:21 17-04-2017
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի զինվորականներ են իջեցվել Դեր Զորի մոտ. լրատվամիջոցներ
2571 դիտում
15:40 06-06-2017
Սիրիայի ընդդիմադիր ուժերը միջազգային կոալիցիոն ուժերի հետ սկսել են Ռաքքայի ազատագրման օպերացիան
Այս բաժնից
826 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
562 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
586 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի