943 դիտում
10:13 21-02-2023
Խոդորկովսկին և Կասպարովը Մյունխենում խոսել են Ռուսաստանի ապագայի մասին․ «Ամերիկայի ձայն»
Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովում հանդիպում է կայացել Ռուսաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Դրան մասնակցել են Միխայիլ Խոդորկովսկին, Գարրի Կասպարովը, Ժաննա Նեմցովան և «Մեմորիալ» իրավապաշտպան խմբի ներկայացուցիչ Իրինա Շչերբակովան։ Քննարկումը նվիրված էր Կրեմլին ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ Ռուսաստանի հնարավոր ապագայի վերաբերյալ պատկերացումներին։ Հղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Գարրի Կասպարովը պատերազմում Ուկրաինայի հաղթանակն անհրաժեշտ պայման է համարել ռուսական հասարակության մեջ ցանկացած դրական փոփոխության համար։ Նրա կարծիքով՝ ռուս ժողովուրդը պետք է հասկանա, որ Ռուսաստանը պարտվում է։ Նման փոխըմբռնման բանալին նա անվանել է միացված Ղրիմի վերադարձն Ուկրաինային։ «Ղրիմը Պուտինի դիցաբանության հիմքն է»,- ասել է Կասպարովը և կոչ արել արևմտյան երկրներին ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հաղթանակին։
Միխայիլ Խոդորկովսկու կարծիքով՝ Արեւմուտքը չպետք է վախենա ռազմական գործողությունների սրացումից։ Ընդհակառակը, նա կարծում է, որ դեէսկալացիան և Կրեմլի պայմաններով զինադադարը անընդունելի է: «Սա նշանակում է, որ գողին կհաջողվի խուսափել թալան իրականացնելու պատասխանատվությունից»,- ասել է Խոդորկովսկին։ Նա Ռուսաստանի հաջող ժողովրդավարական ապագայի գրավականն է համարում նախագահական իշխանության թուլացումը և իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը։
Ժաննա Նեմցովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանում շատերը չգիտեն ուկրաինական պատերազմի մանրամասները և չեն հետաքրքրվում դրանցով։ Նա կարևոր համարեց ռուս հասարակության կրթումը՝ դիմելով ոչ միայն ռացիոնալ, այլև էմոցիոնալ փաստարկների։ Նրան աջակցել է Իրինա Շչերբակովան։ Նա ընդգծել է, որ Արևմուտքը չպետք է վախենա քաոսից Ռուսաստանի ներկայիս իշխանության փլուզման դեպքում։ Նրա կարծիքով, նման մտավախությունները սնվում են հենց Կրեմլի կողմից, և դրանք պետք է հաղթահարվեն։
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովն այս տարի կենտրոնացած էր Ուկրաինայի պատերազմի վրա։ Համաժողովին մասնակցել են բազմաթիվ պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Ռուսական պատվիրակությունը Մյունխեն չի հրավիրվել՝ ի տարբերություն վտարանդի քաղաքական գործիչների, որոնք դեմ են Կրեմլի վարած քաղաքականության։

Նմանատիպ նյութեր
9759 դիտում
20:48 15-04-2017
Խոդորկովսկին կոչ է արել սատարել Նավալնիին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններում
12212 դիտում
19:50 19-02-2018
Հայկ Կասպարովը՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի, հավանական հաղթողի և իր երգի մեսիջի մասին
1084 դիտում
15:06 22-05-2014
Խոդորկովսկին ԵՄ֊ին կոչ է արել ավելի շատ մտածել Ուկրաինային օգնելու մասին
Այս բաժնից
667 դիտում
14:08 18-01-2025
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
577 դիտում
13:35 18-01-2025
Ադրբեջանում հանդիպել են Իլհամ Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
898 դիտում
10:31 18-01-2025
Ուկրաինան տեղեկացրել է Կիևին ռուսական զորքերի հասցրած բալսիտիկ հարվածի մասին. կան զոհեր