211652_close_icon
views-count1072 դիտում article-date 11:57 21-02-2023

ԵՄ-ի Խորհուրդը մինչև 2024թ. փետրվարի 24-ը երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ի Խորհուրդը հաստատել է ՌԴ-ի դեմ մինչեւ 2024թ. փետրվարի 24-ը պատժամիջոցների երկարացումը, նշվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։

«Որոշման վերանայման հիման վրա... եւ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ ՌԴ-ի շարունակվող անօրինական գործողությունները՝ սահմանափակիչ միջոցները պետք է երկարացվեն մինչեւ 2024թ. փետրվարի 24-ը»,- նշվել է փաստաթղթում։

Անցած տարվա փետրվարի վերջից Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ, որոնք ներառում են ֆինանսական, առեւտրային սահմանափակումներ, ինչպես նաեւ անհատական պատժամիջոցներ։ Ներկայում ԵՄ-ի անհատական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ տարածվում են 1․386 ֆիզիկական անձանց եւ 171 կազմակերպությունների վրա։

Նմանատիպ նյութեր