211652_close_icon
views-count1138 դիտում article-date 12:45 28-02-2023

ԵՄ-ի Խորհուրդը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի դեմ

ԵՄ-ի Խորհուրդը որոշել է մեկ տարով երկարացնել սահմանափակիչ միջոցները Բելառուսի դեմ։ Ինչպես նշվել է հայտարարությունում, «որոշումն ընդունվել է ամենամյա ուսումնասիրության հիման վրա» եւ «երկրում ներքին իրավիճակի պահպանվող լրջության», ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին «Բելառուսի շարունակվող մասնակցության» հաշվառմամբ։

Սահմանափակիչ միջոցները, որոնք այժմ կիրառվելու են մինչեւ 2024թ. փետրվարի 28-ը, արգելք են սահմանում ԵՄ ուղեւորությունների վրա եւ սառեցնում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցուցակներում ներառվածների ակտիվները։ Այդ ցուցակում ներկայում մտնում են 195 մարդ, ներառյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, եւ 34 կազմակերպություն։ Բելառուսի դեմ շարունակում են գործել նաեւ հասցեական տնտեսական պատժամիջոցներ, ներառյալ սահմանափակումները ֆինանսական, առեւտրի, երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցությունների, էներգետիկայի, տրանսպորտի եւ այլ ոլորտները։

Նմանատիպ նյութեր