1147 դիտում
10:30 22-02-2023
Իշխանություններն ինչու են բերել ինքնիշխանությունից հրաժարվելը քրեականացնող նախագիծը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում հաստատվեց Քրեական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։
Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչեւ առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ-ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվում է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։
Նկատենք՝ այս նախագիծը կառավարության նիստում ընդունվեց այն բանից հետո, երբ իշխանական տարբեր շրջանակներ, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտարարեցին, թե իրենց ստիպում են մտնել Միութենական հանրապետություն։ «Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով», – ասել էր նաեւ նա։ Իսկ, ահա, այս հայտարարությունից օրեր առաջ էլ՝ դեկտեմբերի 14-ին, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր հայտարարել, թե ՌԴ-ն ստիպում է ՀՀ-ին մտնել Միութենական պետություն, անգամ ժամկետ է դրել, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, փակվել է Լաչինի միջանցքը, եւ ռուս խաղաղապահները բացելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում։
Նկատենք՝ միութենական կազմի մեջ մտնելը նաեւ ենթադրում է ինքնիշխանությունից հրաժարում, եւ հաճախ կազմի մեջ մտնելու առաջարկին լինում են կողմ արտահայտվողներ։ Եւ ստացվում է, որ այսուհետ ՌԴ-ի հետ միութենական հանրապետությունում լինելու մասին որեւէ խոսք անգամ դատապարտելի է լինելու իրավական առումով: Այսինքն՝ ռուսամետ քաղգործիչները, որոնք միութենական պետության ջատագովներն են, անխուսափելիորեն կպատժվեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2218 դիտում
16:28 23-10-2022
Ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ. ԱՆ-ն նախագիծ է ներկայացրել. armeniasputnik.am
2809 դիտում
19:34 30-07-2021
ԱԺ-ն միաձայն և ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1114 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1390 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2659 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ