211652_close_icon
views-count1351 դիտում article-date 14:35 22-02-2023

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ

Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

«Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր