211652_close_icon
views-count3196 դիտում article-date 08:36 23-02-2023

Փառքով պատերազմից հետ եկած Իշխանի 10 ընկերները ներկայացման օրը պարգևատրվեցին «Գթության մայր» և «Տիգրան Մեծ» մեդալներով ու պատվոգրերով․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 19-ին Բոհեմ թատրոնում «Ամադեուս» թատերական երգչախմբի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ երաժշտագետ, դաշնակահար, խմբավար, բեմադրող ռեժիսոր Սիրանուշ Ասլանյանի «ԻՇԽԱՆԸ» խորագրով թատերական ներկայացումը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Իշխան Մանուկյանի ծննդյան օրվան։ «ԻՇԽԱՆԸ» ներկայացման ընթացքում սաները ներկայացրին հերոս Իշխանի կյանքի անցած ուղին, փառքն ու վաստակը հայրենիքի նկատմամբ։

Միջոցառմանը ներկա էին զոհվածների ծնողներ, ընկերներ, հարազատներ, Իշխանի ծառայակիցներ, ազատամարտիկներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։

«ԻՇԽԱՆԸ» նարկայացման տոմսերի հասույթով 18 վիրավոր զինվոր նույն օրը ստացավ գումար:

Փառքով պատերազմից հետ եկած Իշխանի 10 ընկերները ներկայացման օրը պարգևատրվեցին «Գթության մայր» և «Տիգրան Մեծ» մեդալներով ու պատվոգրերով:

Պարգևատրումներն իրականացվեցին երկու կազմակերպությունների՝ «ՀՀ Գթության մայր միջազգային միություն» և «Հրադադար մարդկային կորստի ցավ» անդամների կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր