6872 դիտում
09:28 17-08-2018
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները՝ որպես ժողովրդական հանրաքվե Թրամփի նախագահության համար․ «Ամերիկայի ձայն»
Երեք ամիս է մնացել ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին։ Ընտրություններ, որոնց արդյունքը կարող է մեծապես ազդել նախագահ Դոնալդ Թրամփի ընտրած ուղու վրա։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4531435.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Մինչեւ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատներն ավելի են ակտիվացել, իսկ Թրամփի աջակիցներն ավելի են նվիրվել նրան։ Այնպես որ, նոյեմբերյան ընտրությունների ժամանակ սպասվում է թեժ պայքար։
Ներկուսակցական եւ թափուր տեղերի համար անցկացված հատուկ ընտրությունները ցույց են տալիս, որ դեմոկրատները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ հիմնականում Թրամփի քաղաքականության դեմ ուղերձներով։
Սենատոր Բերնի Սանդերսի խոսքերով, «մարդիկ սկսել են պայքար՝ Ամերիկան քաղաքականապես ու տնտեսապես փոխակերպելու համար»։
Թրամփն իր հերթին սկսել է արշավ, իր կուսակիցներին աջակցելու համար, որպեսզի նրանք Կոնգրեսում չկորցնեն մեծամասնությունը։ «Ամերիկային նորից հարգում են, Ամերիկան նորից հաղթում է, քանի որ մենք ի վերջո նորից առաջին տեղում ենք դնում Ամերիկան», հայտարարում է Թրամփը։
Նրան կարծես ձայնակցում է հանրապետական կոնգրեսական Ջիմ Ջորդանը. «ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխվել է Երուսաղեմ, պատանդները վերադարձել են Հյուսիսային Կորեայից։ Ահա օրինակներ նախագահի կառավարման հաջողություններից»,- ասում է Ջորդանը։
Սակայն հանրապետականներին սպասվում է դժվար պայքար։ Այսպես է կարծում վերլուծաբան Ջոն Ֆորթիերը, ում կարծիքով, «Շատ դժվար է լինելու նրանց համար հաղթահարել դեմոկրատների խանդավառությունը։ Այնպես որ, մեծ է հնարավորությունը, որ դեմոկրատները վերցնեն Ներկայացուցիչների պալատը»։
Չնայած Թրամփն ընտրություններից առաջ կարող է ինչ որ կերպ օգնել հանրապետականներին, սակայն նրա միջամտությունը, շատերի կարծիքով, կարող է նաեւ ավելի ակտիվացնել դեմոկրատներին։ Վերլուծաբան Ջոն Հուդաքի խոսքերով, «՝Նա կարող է նույնիսկ ավելի վնասել, քան նպաստել հանրապետականներին։ Այդ առումով նա պետք է լավ ընտրի այն նահանգներն ու շրջանները, որտեղ ուզում է հանդիպել ընտրողներին»,- ասում է նա։
Իսկ որքան մոտենում է նոյեմբերը, այնքան ավելի հստակ է դառնում, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները վերածվում են Թրամփի նախագահության նկատմամբ ժողովրդական հանրաքվեի։
Նմանատիպ նյութեր
6741 դիտում
23:28 05-06-2021
ՏԻՄ ընտրությունները, որպես հանրաքվե. ի՞նչ է սպասվում աշնանը Վրաստանում
2347 դիտում
11:19 07-11-2018
ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ. դեմոկրատները կարող են 238 տեղ ստանալ Ներկայացուցիչների պալատում. CNN
Այս բաժնից
1723 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»