211652_close_icon
views-count34970 դիտում article-date 14:02 23-02-2023

Երևանում 69-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60 և 11-ամյա հետիոտների․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 69-ամյա Վոլոդյա Ք․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 56 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 60-ամյա Սիրանույշ Բ.-ին և 11-ամյա Անի Հ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի  չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ Սիրանույշ Բ․-ին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Անի Հ․-ին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Պարեկային Ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Մելիք Մելոյանն ու կրտսեր պարեկ Նորայր Աղամիրյանը։ 

Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի փաստով՝ Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր