211652_close_icon
views-count34086 դիտում article-date 18:01 12-02-2021

Երևանում 31–ամյա վարորդը Volkswagen–ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտների. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 12-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-այա Մարզպետ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի  ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Կարեն Վ.-ին և Երևանի բնակիչ, 17-ամյա  Կարեն Ս.-ին:

 Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վարորդը փախուստի չի դիմել, ահագանգել է  շտապօգնություն և Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայութան 911 օպերատիվ  կառավարման կենտրոններ: 

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն  Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ  Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   


Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր