24269 դիտում
20:38 23-02-2023
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. րոպեների տարբերությամբ նույն հատվածում բախվել են BMW-ն ու Toyota Camry-ն, Mazda-ն ու Grand Cherokee-ն. օպերատիվ են գործել Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Mazda ու Grand Cherokee մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղադասարյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները՝ վթարի հարևանությամբ մեկ այլ ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են BMW ու Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:
Այս վթարի դեպքով ևս, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները սպասարկել են նաև նշված ավտովթարը:
Երկու վթարների փաստով Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու են վարորդների ինքնությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+