880 դիտում
11:24 24-02-2023
Ամեն ինչ կանենք, որ Ուկրաինան հաղթի. ԵՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Ուկրաինայում պատերազմի 1-ամյակի կապակցությամբ
Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 1 տարին, ինչի կապակցությամբ ԵՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ Ուկրաինան անվանելով «եվրոպական ընտանիքի մաս», հայտնում է news.liga.net-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ երկրները «ամեն ինչ կանեն, որպեսզի Ուկրաինան հաղթի, երաշխավորվի միջազգային իրավունքը, վերականգնվի Ուկրաինայի խաղաղությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, Ուկրաինան վերականգնի ավերվածը և որ արդարությունը հաղթի»։
Եվրախորհուրդը խոստացել է աջակցել Ուկրաինայի վերականգնմանը և այդ նպատակով «օգտագործել Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները՝ ԵՄ օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն»։
ԵՄ-ն հայտարարել է, որ իրենք մտադիր են շարունակել «ուժեղացնել համատեղ ճնշումը Ռուսաստանի վրա՝ ագրեսիայի պատերազմը դադարեցնելու համար» և ձեռնարկել ոչ միայն պատժամիջոցների տասներորդ փաթեթը, այլ նաև մի շարք քայլեր նրանց դեմ, ովքեր փորձում են շրջանցել Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումները։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև Twitter-ում գրել է, որ Ուկրաինայի դրոշը բարձրացվել է Եվրահանձնաժողովի շենքի առջև՝ ի նշան համերաշխության, քանի որ «մեր ուկրաինացի ընկերների ոգին և վճռականությունը. ոգեշնչման աղբյուր բոլորիս համար» և «մի օր Ուկրաինան կմիանա մեր եվրոպական ընտանիքին»:
«Կգա ժամանակը, երբ այս դրոշը ամեն օր բարձր կբարձրացվի Բրյուսելում, և այն անպայման այնտեղ կլինի»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1927 դիտում
10:34 07-04-2014
Ամեն ինչ կանենք «Ռեալ»-ի արգելքը հաղթահարելու համար. Մարկո Ռոյս
1049 դիտում
19:00 08-09-2014
Կանենք ամեն ինչ որ մրցաշարն ավարտենք դրական արդյունքով.Աբրահամ Խաշմանյան
Այս բաժնից
865 դիտում
10:31 18-01-2025
Ուկրաինան տեղեկացրել է Կիևին ռուսական զորքերի հասցրած բալսիտիկ հարվածի մասին. կան զոհեր
817 դիտում
22:28 17-01-2025
Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի դանդաղում
793 դիտում
22:15 17-01-2025
Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ռազմավարական հաղորդակցության շուրջ