1480 դիտում
12:38 24-02-2023
ՊԵԿ-ը կանխել է Հայաստանից Ռուսաստան անօրինական ճանապարհով ծխախոտի խմբաքանակի արտահանումը
Օրերս ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Հայտնում է ՊԵԿ-ը։
Ստացված տեղեկությունների իրականացման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ բեռնատարը: Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել: Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն զննման: Ռենտգեն հսկողությունից խախտման հատկանիշներ չհայտնաբերվելուց հետո տրանսպորտային միջոցն ուղարկվել է խոր զննման անգար:
Արդյունքում պարզվել է, որ արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են՝ ունեն երկհատակ, ինչն ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց է: Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ՝ տարբեր տեսակի ծխախոտներ` ընդհանուր քանակը 303 հազար 460 տուփ:
Իրավախախտման օբյեկտ համարվող ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում ՊԵԿ-ի կողմից տրամադրվող ակցիզային դրոշմանիշներին, իսկ մնացած մասի վրա ընդհանրապես ակցիզային դրոշմանիշներ առկա չեն:
Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներ: «Մաքսային կարգավորման մասին» տվյալ հոդվածը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը՝ մաքսային հսկողությունից թաքցնելով՝ գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով:
Դեպքի առնչությամբ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախության վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
15:11 08-01-2024
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի 13 տոննա ծխախոտի անօրինական ճանապարհով իրացնելու փորձը
2569 դիտում
17:39 28-04-2021
ՊԵԿ-ը կանխել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1216 դիտում
11:50 08-11-2024
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»