211652_close_icon
views-count16097 դիտում article-date 10:13 25-02-2023

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ շինանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Էդգարտ Բրոևը իր վարած «Շացման» մակնիշի բեռնատար ավտոմեքնայով Մեղրի-Երևան 115 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ 

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Բրոևը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատարնսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Մանուչարյանի գլխավորությամբ։ 

Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բալոյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Հարթ Տրանս» ՍՊԸ-ում։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր