1045 դիտում
12:41 25-02-2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային դատարանի որոշման պարտադիր կատարման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ի գիտություն է ընդունում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վարույթի վերաբերյալ փետրվարի 22-ին կայացած Միջազգային դատարանի որոշումները: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է այն վստահությունը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները ցուցաբերել են Միջազգային դատարանին՝ խնդրելով լուծել իրենց տարաձայնությունները։
Նա հիշեցնում է, որ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, եւ հույս ունի, որ կողմերը կկատարեն նրա որոշումները, ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների վերաբերյալ որոշումը։
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ եւ կոչ է անում կառուցողական երկխոսության»,- ասվում է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Հայաստանի հայցը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ եւ միաձայն մերժել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։

Նմանատիպ նյութեր
1597 դիտում
22:36 23-02-2023
Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին
1933 դիտում
20:08 22-02-2023
Ռուբեն Վարդանյանը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշման մասին
1108 դիտում
11:50 08-07-2023
Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ՄԱԿ Միջազգային դատարանի որոշման կատարման համար
Այս բաժնից
1117 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
892 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1099 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին