211652_close_icon
views-count1036 դիտում article-date 14:23 25-02-2023

Արցախի առողջապահության նախարարին են ներկայացրել շրջափակման պատճառով առաջացած խնդիրները

Արցախի Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է հանդիպում-քննարկում նախարարության  ստորաբաժանումների պատասխանատուների և Ստեփանակերտում գործող լիցենզավորված ատամնաբուժական կլինիկաների տնօրենների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու համար և նշել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է ստոմատոլոգիական ծառայությունների զարգացումը, բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, ինչպես նաև հասանելիության և որակի ապահովումը։

Մասնագետները ներկայացրել են շրջափակման պատճառով ոլորտում առաջացած խնդիրները, հանդես եկել պետության կողմից բնակչությանը անվճար ստոմատոլոգիական  ծառայությունների մատուցման վերաբերյալ առաջարկություններով։

Հանդիպման վերջում նախարարը ընդգծել է, որ պետք է աշխատել փոխադարձ վստահությամբ և  առավել թափանցիկ աշխատելաոճով, ինչպես նաև վստահեցրել, որ  կլինիկաների կողմից կատարվող աշխատանքների ուղղությամբ իրականացվելու է վերահսկողություն։

Նմանատիպ նյութեր