211652_close_icon
views-count1627 դիտում article-date 23:41 25-02-2023

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երկու ուղղություններով երթևեկելու համար, ասված է  ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարության մեջ։

«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ստեղծված ծանր իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և հումանիտար կազմակերպություններին՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել և ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»․- ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր