211652_close_icon
views-count1453 դիտում article-date 10:11 28-02-2023

Մանրամասներ ՔՊ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է․ «ՔՊ խմբակցությունը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, երեկ փակ հանդիպում է արել ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումը բավականին կարճ է տեւել՝ մոտ 1 ժամ: Ինչպես մեր աղբյուրները հայտնեցին, պասիվ հանդիպում է եղել, արտառոց միջադեպեր չեն գրանցվել, նաեւ մասնակիցներն են քիչ եղել: ՔՊ-ականները հիմնականում պատրաստվել են այսօրվա ԱԺ նիստին, որոշել են քվեարկությունների հարցը, ով ինչ է խոսելու, ինչի վերաբերյալ է ելույթ ունենալու հիմնականում եւ այլն: Տեղեկացանք նաեւ, որ իշխանականները տրամադրված են այս նստաշրջանը հանգիստ «անցկացնել», սուր չքննադատել ընդդիմադիրներին:

Թեեւ հերթական քառօրյայի օրակարգում 19 հարց է ընդգրկվել, սակայն իշխող ֆրակցիայի համար կարեւոր է անցկացնել հատկապես «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, ուստի որոշել են միաձայն կողմ քվեարկել նախագծին: Տեղեկացանք, որ ընդդիմությունն էլ պատրասվում է այս նախագծի հետ կապված «թեժ» քննարկում այսօր ծավալել ԱԺ-ում եւ մանրամասն ներկայացնել դրա խնդրահարույց կողմերը: Այս առումով ակտիվ է լինելու հատկապես Արծվիկ Մինասյանը, որն այսօր ընդդիմության անունից ներկայացնելու է միասնական տեսակետ՝ տվյալ նախագծի վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ֆրակցիան երեկվա փակ նիստում քննարկել է նաեւ ՄԻՊ թեկնածուի հարցը, սակայն այդպես էլ վերջնական որոշման չի եկել, պատգամավորներից մի քանիսն իրենց թեկնածուների անուններն են տվել, սակայն որեւէ թեկնածուի շուրջ խմբակցությունը կոնսենսուսի չի եկել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր