3706 դիտում
10:19 15-02-2020
Մանրամասներ ԲՀԿ քաղխորհրդի դռնփակ նիստից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն ևս որոշեց մաս չկազմել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի: Նման որոշում կուսակցությունը կայացրել է երեկ քաղխորհրդի նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ քաղխորհրդի դռնփակ նիստից: Մեր տեղեկություններով՝ նիստի սկզբում Գագիկ Ծառուկյանը խոսք է ուղղել ներկաներին՝ ասելով, թե արդեն պարզ է՝ ինչի համար են հավաքվել, ինչ են քննարկելու, և առաջարկել է ներկայացնել իրենց տեսակետները։ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ասել է, թե հակված էր «Այո»-ի կողմնակից լինել, եթե իշխանություններն ընդունած լինեին ԲՀԿ-ի առաջարկները:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն առաջարկել էր գոնե մեկ շաբաթով հետաձգել քննարկումները ու բերել նոր նախագիծ՝ իրավական առումով ավելի ամուր, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու իմքայլականներն ասել են, թե իրենք մեկ շաբաթ չեն կարող սպասել. ժամանակ չունեն։ Եվ հենց այս հանգամանքն էլ դուր չի եկել Ծառուկյանին:
Բացի այդ, տեսակետներ են հնչել, թե «Այո»-ին մասնակցելը կարող էր դիտվել թուլության կամ վախի նշան՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի «սպառնալից» ելույթները, իսկ «Ոչ»-ից լինելով էլ՝ ծառայություն կմատուցեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ վերջինիս արածներն իրենց վրա վերցնելով: Արդյունքում ԲՀԿ-ն որոշել է չեզոք մնալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
09:01 17-04-2020
Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը ապրիլյանի հանձնաժողովում. մանրամասներ դռնփակ նիստից. «Ժողովուրդ»
1294 դիտում
09:33 15-02-2023
Պատգամավորներն են պահանջել, որ Արմեն Գրիգորյանը գա հանդիպման. մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
1450 դիտում
10:11 28-02-2023
Մանրամասներ ՔՊ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը