15950 դիտում
14:04 28-02-2023
Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ Տաշիրի հրշեջ-փրկարարների ու պարեկների շնորհիվ կրակի ճիրաններից փրկվել են բազմաթիվ ծառեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավանում խոտածածկ տարածք և ծառեր են այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատվիորեն ժամանել են ՓԾ Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի Տաշիր քաղաքն սպասարկող պարեկների 2 հերթապահ խումբ։
Հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել հրդեհն ու մարել այն։
Եթե հրշեջներն օպերատիվ չգործեին, կրակը կտարածվեր ու մոխրի կվերածեր մեծ թվով ծառեր։
Այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+