211652_close_icon
views-count58542 դիտում article-date 11:04 22-09-2023

Ավտովթար-հրդեհ Օշականում․ բախվել են Opel-ը, ավտոքարշակն ու Ford Transit-ը․ հրդեհ է բռնկվել․ ավտոքարշակի վարորդի շնորհիվ Nissan-ը փրկվել է կրակի ճիրաններից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին ավտոմեքենաներ են այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արման Բաղդասարյանը, պարեկներ Գարիկ Մելքոնյանն ու Թորգոմ Գրիգորյանը։

Պարզվել է, որ բախվել են 44-ամյա Սարմեն Ասատրյանի վարած Opel մակնիշի, 32-ամյա Մանուկ Ղալակչյանի վարած Ford Transit ավտոքարշակը, որից հետո ավտոքարշակը առաջ է ընթացել և բախվել 32-ամյա Տիգրան Զազյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայից, ինչից հետո ավտոքարշակում և Ford Transit-ում հրդեհ է բռնկվել։

Ավտոքարշակի վրա եղել է Nissan մակնիշի ավտոմեքենա, որը Մ․ Ղալակչյանի և մյուս անձանց օգնությամբ կարողացել են շտապ իջեցնել քարշակի վրայից, ինչի շնորհիվ էլ կրակը Nissan-ի վրա չի տարածվել։

Հրշեջները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, սակայն դրանք վերածվել են մոխրակույտի։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր