211652_close_icon
views-count42412 դիտում article-date 13:15 01-03-2023

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ «Տառերի պուրակի» մոտ հրդեհ է բռնկվել Honda Fit-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխակույտի․ վարորդը դիմել է բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։45 ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Տառերի պուրակի» հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետի և տեղակալի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և անցել են ուժեղացված ծառայության նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Ստեփանյանն ու պարեկ Ռոման Գևորգյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Հրշեջ-փրկարարները մարել են Honda Fit մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ առաջացած կրակի հետևանքով ավտոմեքենայի վարորդ 50-ամյա Նորայր Աբաջյանը այրվածքներ է ստացել դեմքի հատվածում, ինչից հետո բուժօգնության է դիմել Երևանի «Այրվածքաբության կենտրոն»։ 

Դեպքի փաստով Ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր