34239 դիտում
13:22 15-09-2023
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիսի հիվանդանոցի մոտ հրդեհ է բռնկվել Nissan-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքում՝ «Մասիս» բժկական կենտրոնի մոտ, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Մասիս» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել տարբեր աստիճանի այրվածքներ ստացած Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Տիգրան Խ․-ին, ապա տեղափոխել «Մասիս» բժշակական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Թե ինչն է եղել ամբողջությամբ մոխրակույտի վերածված Նիսսանում բռնկված կրակի պատճառը, պարզվում է։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
36389 դիտում
19:35 08-06-2022
Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ