211652_close_icon
views-count7335 դիտում article-date 20:26 27-03-2018

Թերեզա Մեյը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Պուտինին՝ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Այսօր՝ մարտի 27-ին, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների՝ 64 մարդ էր զոհվել: [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/27/1092373/]Հիշեցնենք[/url], որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհին զոհ է գնացել 41 երեխա: 64 զոհվածներից 41-ն անչափահասներ են: Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, ովքեր այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են կենտրոնում բռնկված հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը:

Նմանատիպ նյութեր