211652_close_icon

Քննարկել ենք Փեթակի տարածքում մետրոյի ևս մեկ կայարան ստեղծելու հարցը. Տիգրան Ավինյան

views-count1255 դիտում article-date 13:04 02-03-2023
Մետրոյում բավականին մեծ ծավալի ներդրումներ ենք անում. Բացի Աջափնյակի կայարնից, քննարկել ենք նաև Փեթակի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քաղաքապետարանն առաջարկելու է շարունակական մետրոյի ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ: Սա իրականում ամենարադյունավետ ներդրումներից մեկն է երթակառուցվածքների մեջ»,- ասաց նա:

Ավինյանը նաեւ նկատեց, որ Երեւանի տրանսպորտային սխեման համապատասխանեցվում է այդ խարիսխին. «Մեր տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները: Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում  մեր կանխատեսմամբ ուղեւորափորադրումների քանակը 22 տոկոսով աճելու է: Այսինքն մետրոն էական բեռ է վերցնում իր վրա և էականորեն թեթեւացնում է փողոցների ծանրաբեռնվածությունը:

Եվ տոմսային համակարգն է մեկ ընդհանուր լինելու, և այս ամբողջ ուղեւորափոխադրումների համակարգը: Այսինքն մենք ավտոբուսների գծերը համադրում ենք մետրոյի գծերի հետ»,- ընդգծեց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր