211652_close_icon
views-count1243 դիտում article-date 16:59 02-03-2023

Պապիկյանը հանձնարարել է բարձրացնել կարգապահության մակարդակը հատկապես մարտական հերթապահների շրջանում

Դիրքեր կատարած այցից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել մշտական տեղակայման վայրի շենքային պայմաններին, շարահրապարակում հետևել է ստորաբաժանումների շարային պատրաստությանը, առաջիկա օրերին մարտական հերթափոխի համար շարված գումարտակների նախապատրաստական աշխատանքներին: Հյատնում է ՊՆ-ն։

Շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ:

Զորամասի սպաները խոսել են ծառայության կազմակերպման, ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման, ուսումնական փուլով նախատեսված դասընթացների մասին:

Առանձնազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է սպաների սոցիալ-կենցաղային, բնակարանների ապահովման պայմաններով: Պաշտպանության նախարարը հորդորել է լրացուցիչ մարզումներով բարելավել ֆիզիկական վիճակը, մարտավարամասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններում առավելագույն միավորներ վաստակելու համար:

Նախարարը բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին հորդորել է բարձրացնել կարգապահության մակարդակը բոլոր օղակներում, հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է բարոյահոգեբանական զրույցների միջոցով զորքերից արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր