937 դիտում
12:00 04-03-2023
Ջոն Քենեդիի եղբորորդին հնարավոր է համարում, որ կառաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի-կրտսերը, դիտարկում է 2024թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը՝ մարտահրավեր նետելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում։ Նա ասել է, որ իր կինը հավանություն է տալիս նրա այս ծրագրերին, տեղեկացրել է Fox News-ը։
«Ես մտածում եմ այդ մասին, այո։ Ես հաղթահարել եմ ամենամեծ խոչընդոտը՝ իմ կինը հավանություն է տվել դրան»,- ասել է Ռոբերտ Քենեդի-կրտսերը Նյու Հեմփշիրի Քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթում։
Քենեդիի կինը՝ դերասանուհի Շերիլ Հայնսը, ներկա է եղել այդ ելույթին, Նյու Հեմփշիրի ինստիտուտը մոտ քառորդ դար նահանգում պարտադիր կայան է հանդիսանում Սպիտակ տան բարձրագույն պաշտոնի պոտենցիալ կամ իրական հավակնորդների համար։
Հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին «ցմահ դեմոկրատ» է եւ ենթարկվում է քննադատության COVID-19-ի դեմ պատվաստման պայքարում ցուցաբերած ակտիվության համար։
Բայդենը պաշտոնապես չի հայտարարել 2024թ. ընտրարշավն սկսելու մասին, բայց քանիցս հայտարարել է, որ մտադիր է նորից առաջադրվել նախագահի պաշտոնում։

Նմանատիպ նյութեր
2291 դիտում
09:39 08-11-2015
Ջոն Քենեդիի լիմուզինի համարանիշները վաճառվել են 100 հազար դոլարով
9029 դիտում
11:13 26-12-2019
Բոստոնում ցուցահանդեսում ներկայացվել է Ջոն Քենեդիի նամակը Սանտա Կլաուսի մասին․ Associated Press
Այս բաժնից
655 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
760 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1018 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով