Ջոն Քենեդիի լիմուզինի համարանիշները վաճառվել են 100 հազար դոլարով
ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում կայացած աճուրդում վաճառքի են հանվել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի լիմուզինի համարանիշները: Այս մասին հայտնում է WFAA-ը:
Heritage Auctions աճուրդի տան ներկայացուցիչները նշել են, որ լոտի նախնական գինը կազմել է 40 հազար դոլար:
GG-30 համարանիշների անանուն գնորդը չի ցանկացել ներկայանալ: Հայտնի է, որ նա ձեռք է բերում այն ամենը, ինչ կապված է Քենեդիի ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ Ջոն Քենեդին սպանվել է Միացյալ Նահանգների Դալաս քաղաքում 1963 թվականի նոյեմբերի 22-ին` իր Ford մակնիշի լիմուզինում: Սպանությունից հետո ԱՄՆ-ի պետական հանձնաժողովը եզրակացրել էր, որ նախագահին սպանել էր Լի Հարվի Օսվալդը՝ գործելով միայնակ: