1063 դիտում
15:23 04-03-2023
Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Հայաստանը վաստակել է Գերմանիայի աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։
Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Թվիթերում գրառում է կատարել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
«Բարի գալուստ Բունդեսթագ, վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հայաստանը վաստակել է մեր աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային։ Լավ է, որ ԵՄ-ն վերջապես տարածաշրջանում ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում»,- գրել է նա։
Փաշինյանը մարտի 3-ին հյուրընկալվել էր Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ: Վերջինս ողջունել էր վարչապետին և նշել, որ այցը լավ հնարավորություն է` քննարկելու ինչպես հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:

Նմանատիպ նյութեր
721 դիտում
13:35 12-01-2023
Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային. Կոնգրեսական Լին՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Այս բաժնից
868 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
724 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
748 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում