1216 դիտում
17:29 04-03-2023
Ուկրաինայում պատերազմի հանցագործություն կատարողը պետք է գին վճարի․ Մեցոլա
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան այցելել է Ուկրաինա, որտեղ Լվովում գումարվել է պատերազմի հանցագործությունների թեմայով միջազգային եռօրյա համաժողով: Հաղրոդում է «Ազատությունը»։
Մեցոլան լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայում պատերազմի հանցագործությունների համար պատասխանատվություն կրողները պետք է գին վճարեն:
«Երբ խոսում ենք խաղաղության մասին, պետք է խոսենք նաև պատասխանատվության մասին: Ով էլ լինի այսպիսի հանցանքներ կատարողը՝ նա պետք է վճարի դրա համար: Դա նշանակում է, որ եթե մենք ագրեսիայի հանցագործության համար իրավասություն ենք գտնում, ապա պետք է գտնենք նաև արդարադատության իրականացման իրավական միջոցներ»,- ասել է Մեցոլան:
Նրա փոխանցմամբ, խնդիրը կոնկրետ մեղավորներին պատասխանատվության կանչելու մասին է, նույնիսկ եթե խոսքը Վլադիմիր Պուտինի մասին լինի:
Լվովում գումարված համաժողովի նշանաբանն է «Միավոված՝ հանուն արդարության»: Օրակարգում Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների համար Ռուսաստանին և դրա ղեկավարներին պատասխանատվության կանչելու միջազգային դատարանի ստեղծումն է:
«Որպես իրավաբան եմ ասում, եթե չկարողանանք իրավական լուծում գտնել, ապա փորձանքի կմատնենք Ուկրաինան, և ոչ միայն ուկրաինացիներին, այլև այս աշխարհում բոլորին, ովքեր ուզում են համոզված լինել, որ Եվրոպայից դուրս էլ ագրեսիա գործողները պատասխան կտան»,- ասել է Մեցոլան:
Լվովի համաժողովին մասնակցող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հանդպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ:

Նմանատիպ նյութեր
1234 դիտում
15:23 09-09-2023
Դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր պետության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան․ news.am
1028 դիտում
13:00 13-01-2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ուկրաինայում պատերազմն անվանել է «հանցագործություն Աստծո և մարդկության դեմ»
Այս բաժնից
655 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
760 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1018 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով